«Ֆիլադելֆիա Յունիոնի» մարզիչը կիսվել է «Ինտեր Մայամիի» հետ խաղից իր սպասելիքներով։
Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում օգոստոսի 15-ին «Ֆիլադելֆիա Յունիոնը» կհյուրընկալի Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամիին»:
«Մենք անհամբեր սպասում ենք պատմության մեծագույն խաղացողին հյուրընկալելուն: Կարծում եմ՝ Սուբարկու Փարկն ավելի աղմկոտ կլինի, քան երբևէ:
Հիանալի հանդիպում է լինելու։ Խոսքը բոլոր ժամանակների լավագույն խաղացողի մասին է, որն այս խաղադաշտ դուրս կգա։ Սա մեծ խաղ է: Գիտեմ, որ մեր երկրպագուները գալու են։
Նրա դեմ խաղալը պատիվ կլինի, բայց հենց որ սուլիչը հնչի… Գիտեմ, որ մեր տղաներն ամեն ինչ կտան։ Կարևոր չէ, թե ով է խաղադաշտ դուրս գալիս՝ լինի դա Մեսսին, Բուսկետսը, թե Խորդի Ալբան»,- Ջիմ Կուրտինի խոսքերն է փոխանցում Marca-ն։