«Ալմերիան» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սերխիո Արիբասի հետ պայմանագիր կնքելու մասին։
21-ամյա իսպանացին վեց տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը «Ալմերիայի» վրա արժեցել է 8 միլիոն եվրո:
Արիբասը «Ռեալի» սան է։ Մադրիդի հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
























































