Ժոզե Մոուրինյուն ասել է, որ մերժել է Սաուդյան Արաբիայից երկու առաջարկ:
«Ամռանը ես երկու առաջարկ ստացա Սաուդյան Արաբիայից՝ «Ալ-Հիլալից» և «Ալ-Ահլիից»:
Ես մտածեցի այդ մասին և մինչ հանդիպման գնալը «Ռոմայի» սեփականատիրոջն ասացի, որ չեմ պատրաստվում համաձայնվել։ Նույնն էլ ասացի ընտանիքիս։
Մի կողմից, ես ինձ պատանդ էի զգում այն խոստման համար, որ տվել եմ խաղացողներին և երկրպագուներին, որ ես չեմ հեռանա:
Բայց, մյուս կողմից, եթե ինձ հարցնեք՝ միայն ա՞յս պատճառով չեմ ընդունել այս առաջարկները, ես կպատասխանեմ՝ ոչ, ոչ միայն այս պատճառով»,- Corriere dello Sport-ին տված հարցազրույցում ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։
























































