Իտալական «Ռոմայի» 24-ամյա բրազիլացի պաշտպան Ռոջեր Իբանեսը տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ահլի»։ Ակումբն իտալական կողմին վճարել է 25 միլիոն եվրո և 10 միլիոն եվրո բոնուսներ են նախատեսված: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ գործարքը կայացած է։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը։ Իբանեսը տարեկան կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Ֆուտբոլիստը «Ռոմայում» հանդես է գալիս 2020 թվականից։
























































