Պաշտպան Յերի Մինան պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա կոլումբիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։
Մինայի վերջին ակումբը եղել է «Էվերտոնը», որի կազմում նա հանդես է եկել 2018 թվականից։
2022/23 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
























































