Ջովանի Դի Լորենցոն երկարաձգել է պայմանագիրը «Նապոլիի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմի ավագը պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականի հունիսը։
Դի Լորենցոն նեապոլիտանական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Ա Սերիայի վերջին մրցաշրջանում նա անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































