«Միլանի» նորեկ Յունուս Մուսան խոսել է իտալական ակումբ տեղափոխվելու մասին։ Ֆուտբոլիստը միլանյան ակումբ է տեղափոխվել «Վալենսիայից»։
«Ես շատ ուրախ եմ։ Ես այնքան ժպտացի, որ դեմքս արդեն ցավում է։ Մենք քննարկել ենք այս տրանսֆերը Պուլիշիչի (Մուսայի թիմակիցը ԱՄՆ-ի հավաքականում) հետ, և նա շնորհավորեց ինձ։ Ուրախ եմ, որ հիմա մենք միասին խաղալու ենք նաև ակումբային մակարդակով։
Հիշում եմ, երբ Գատուզոն «Վալենսիայում» էր, նա ինձ ասաց, որ մի օր կարող եմ խաղալ «Միլանում»: Տեսեք, թե որտեղ եմ ես հիմա:
Ես ընտրեցի 80 համարը, քանի որ Ռոնալդինյոն խաղում էր այդ մարզաշապիկով։ Բայց ինձ դուր են եկել նաև «Միլանի» շատ այլ խաղացողներ»,- մեջբերում է Մուսային Football Italia-ն։
























































