«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի՝ ակումբից հեռանալու մասին։
«Դեմբելեն շիտակ գտնվեց ու խնդրեց հեռանալ: Նա առաջարկ ունի ՊՍԺ-ից։ Մենք չենք կարող մրցել նրանց հետ։ Ես մի փոքր հիասթափված եմ»,- ասել է Չավին «Միլանի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
2022/2023 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Դեմբելեի «տեղափոխությունը ժամանակի հարց է»։ Կողմերը համաձայնության են եկել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն տրանսֆերի համար կվճարի 50 մլն եվրո։
























































