ԱՄՆ-ի Լաս Վեգասի Էլլիգանտ մարզադաշտում «Բարսելոնան» ընկերական հանդիպում է անցկացրել «Միլանի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ իսպանական ակումբի։
Հանդիպման միակ գոլը խփել է իսպանացի կիսապաշտպան Անսու Ֆաթին՝ 55-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:
Մինչ այս հանդիպումը «Միլանը» երեք ընկերական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով միայն մեկում։ Խոշոր հաշվով միլանցիները հաղթել են «Լյումեզանեին»՝ 7:0, այնուհետև 2-3 հաշվով պարտվել է «Ռեալին» և Թուրինի «Յուվենտուսին»:
«Բարսելոնան» ևս երեք ընկերական հանդիպում է անցկացրել՝ նախ 2:0 հաշվով հաղթելով «Կոբեին», ապա 3-5 հաշվով զիջելով «Արսենալին», իսկ վերջին խաղում 3-0 հաշվով առավելության հասնելով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: