«Ատլետիկոն» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Արգենտինացին մադրիդյան ակումբը գլխավորում է 2011 թվականից։
Marca-ն հայտնում է, որ «Ատլետիկոն» նոր պայմանագիր կառաջարկի Սիմեոնեին հոկտեմբերին, հավանաբար միջազգային ընդմիջման ժամանակ:
Սիմեոնեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և ակումբի նախագահ Միգել Անխել Ժիլը ցանկանում է, որ Սիմեոնեն մնա իր պաշտոնում ևս երեք տարի:
























































