Հայտնի է դարձել, թե որքան գումար է «Ատլետիկոն» պահանջում հարձակվող Ժոաո Ֆելիքսի համար: Այս մասին հայտնում է Daily Record-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ներքնակները» ցանկանում են 23-ամյա պորտուգալացու տրանսֆերից վաստակել ավելի քան 100 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ֆելիքսը Մադրիդի «Ատլետիկոյում» է 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։
























































