«Ալ-Հիլալ»-ը թիրախավորել է «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերիին: Այս մասին հայտնում է AS-ը:
Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 45 մլն եվրո։ Տրանսֆերի դեպքում հարձակվողը երեք մրցաշրջանում կկարողանա 45 մլն եվրո վաստակել։
Անցած մրցաշրջանում Էն-Նեսերին Լա Լիգայում անցկացրել է 31 խաղ և խփել 8 գոլ՝ դառնալով «Սևիլիայի» լավագույն ռմբարկուն։
























































