Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը (0-3).
«Խաղը լավն էր, մենք լավ էինք պրեսինգի դիմում, ունեինք հնարավորություններ։ Առաջին խաղակեսում մենք շատ քիչ էինք տիրում գնդակին, իսկ վերջում շատ ագրեսիվ էինք գործում, և դա մեզ արժեցավ երկու գոլ:
Մեզ ցավ է պատճառում պարտվելը, բայց մեկ ժամվա ընթացքում թիմը շատ լավ խաղաց։ Դա նոր թիմ էր, ցանկանում էի տեսնել, թե ինչպես կհարմարվեն երիտասարդները… Լավ ստացվեց:
Մենք պետք է այսպես շարունակենք։ Առանց մշտական կենտրոնական հարձակվողի, մենք հնարավորություններ ենք ստեղծում, ուստի մենք հավատարիմ կմնանք այդ գաղափարին: Այսօր ես ուզում էի տեսնել երիտասարդ ֆուտբոլիստների խաղը․ նրանք կատարեցին պահանջները»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































