Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակման գծի վիճակի մասին։
«Հարձակվողնե՞ր։ Մենք խաղացողներ ունենք հարձակման գծում, և դա բավական է։ Մենք ամբողջական ենք։ Առջևում մեզ համար ամեն ինչ լավ է լինելու։ Բրայմն ու Խոսելուն ապացուցել են, որ կարող են օգուտ տալ: «Ռեալն» ունի գոլեր խփելու ռեսուրսներ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում COPE-ը:
Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ խոսակցություններ են պտտվում Մադրիդի «Ռեալ» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության մասին: Խաղացողին հավակնում է նաև Սաուդյան «Ալ-Հիլալը»: Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել հնարավոր տրանսֆերը:
























































