«Վալենսիան» ու հարձակվող Էդինսոն Կավանին պայմանավորվել են խզել պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի ամառ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ ինսայդերների՝ 36-ամյա ուրուգվայցին կտեղափոխվի «Բոկա Խունիորս»։
Նախորդ մրցաշրջանում Կավանին «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Կավանին ժամանակին հանդես է եկել նաև ՊՍԺ-ի, «Նապոլիի», «Պալերմոյի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
























































