Կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու երևանյան ակումբի ֆուտբոլիստ Ալեքսանդր Միլյկովիչի նախախաղային մամուլի ասուլիսը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կալմարի» դեմ խաղից առաջ։
«Մենք արդեն 2 տարի է, ինչ աշխատում ենք նույն կազմով և մարզչական շտաբով։ Մենք լավ գիտենք միմյանց։ Հույս ունեմ, որ կանենք այն, ինչ մարզիչը պահանջում է մեզանից ու լավ արդյունքի կհասնենք»,- ասել է Միլյկովիչը։
«Մրցակիցն ունի ուժեղ կողմեր, նրանք ուժեղ են ստանդարտների ժամանակ, մենք պատրաստվել են մրցակցի թե՛ գնդակով խաղին, թե՛ ստանդարտներին։ Ֆուտբոլ խաղում շատ կարևոր են հավատը, վստահությունն ու միասնությունը: Մենք ունենք դրանք ու հույս ունեմ, որ վաղը հաջողության կհասնենք»,- ասել է Մելիքյանը։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյությում․