Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» արտագնա պատասխան խաղում մրցում է ալբանական «Էգնատիայի» հետ:
Խաղի 4-րդ րոպեին մեր թիմը գոլ բաց թողեց, բայց 17-ին Էզան հավասարեցրեց այն: 36-ին մրցակիցը կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց 58-ին Կաստանեյրան կրկին հավասարեցրեց այն:
Խաղի հիմնական և ավելացված ժամանակում գոլեր այլևս չեղան ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ Երևանում թիմերը 1-1 էին ավարտել հանդիպումը: