Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղային ասուլիսի ժամանակ խոսել է «Զրինսկիի» հետ պատասխան խաղի մասին։
«Իմ կարծիքով՝ լավ ու հետաքրքիր ֆուտբոլ տեսանք։ Մրցակցի ստադիոնում մեր թիմը վառ ու հարձակողական ֆուտբոլ ցույց տվեց, սակայն սխալները թույլ չտվեցին հիմնական ժամանակում հասնել ցանկալի արդյունքի։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ մենք դարձյալ սխալ թույլ տվեցինք սկզբում, գոլ ընդունեցինք, բայց կարողացանք օգտագործել մեր հարձակողական ներուժը։ Նորից գոլ խփեցինք, սակայն 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը մեզնից երես թեքեց։
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։