Հուլիսի 17-ի գիշերը Ինգլվուդի (ԱՄՆ) Սու-Ֆի մարզադաշտում կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Մեքսիկայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն:
Հանդիպման միակ գոլը խփվեց միայն 88-րդ րոպեին. «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսն է դարձել գոլի հեղինակ և հաղթանակ պարգևել Մեքսիկայի թիմին:
Հատկանշական է, որ Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստները 23 հարված են կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ՝ Պանամայի 14-ի դիմաց:
Մեքսիկան 12-րդ անգամ է հաղթում այս մրցաշարում. այս ցուցանիշով երկրորդ տեղում ԱՄՆ-ի թիմն է՝ յոթ տիտղոսով:























































