Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը արդեն մեկ ամբողջական տարի է, ինչ ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է։
Հույն թենիսիստը այս արդյունքը գրանցեց 21 տարեկան 6 ամսեկան հասակում։ Ցիցիպասը այս ցուցանիշը գրանցեց Էնդի Մարեյից (22 տարեկան 52 օրեկան) և Ռոջեր Ֆեդերերից (22 տարեկան 66 օրական) ավելի վաղ տարիքում։
Լավագույն արդյունքը ունի Ռաֆայել Նադալը։ Նա առաջին անգամ ամբողջական մեկ տարի ATP-ի թոփ տասնյակում անցկացրել է 19 տարեկան 325 օրական հասակում։ Երկրորդ ցուցանիշը Նովակ Ջոկովիչինն է (20 տարեկան 307 օրական)։