«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» կանանց մրցաշարի հաղթող ճանաչվեց Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրոուշովան։
Աշխարհի 42-րդ ռակետը երկու սեթում հաղթանակի հասավ թունիսցի թենիսիստուհի, աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերի նկատմամբ։
Վոնդրոուշովան 1 ժամ 22 րոպե տևած պայքարում հաղթեց 6։4 6։4 հաշվով։