Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլիստի իր կարիերայի մասին, տեղեկացնում է Bola-ն:
Հիշեցնենք, որ Ժոզեի նախկին թիմակիցներից մեկը ՝ Բալտեմար Բրիտոն ասել էր, որ Մոուրինյուն ալարկոտ ֆուտբոլիստի է եղել և շատ է փնթփնթացել:
«Այո, նա ճիշտ է ասել: Ես հենց այդպիսին էի:
Ավելին, ես Մոուրինյու ֆուտբոլիստին նույնիսկ չէի էլ վաճառի: Կարծում եմ ՝ անվճար կտրամադրեի ինչ-որ թիմի»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Ժոզեն 1980-ական թվականներին հանդես է եկել «Ռիու Ավե» ակումբում: