Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի խաղի վերաբերյալ իր տպավորություններով։
«Նա եզակի ֆուտբոլիստ է։ Ջուդը շատ կարևոր դեր ունի «Ռեալի» համար, բայց ես նախընտրում եմ խոսել թիմի մասին ընդհանրապես։ Ես գոհ եմ բոլորից, քանի որ մենք պետք է գործենք որպես մեկ միասնական մեխանիզմ։ Երկրպագուները գալիս են մարզադաշտ՝ տեսնելու այս տղաներին և ականատեսը լինելու, թե ինչպես են նրանք թիմային ֆուտբոլ ցուցադրում ու հաղթանակներ կերտում»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում 23-ամյա Բելինգեմն Իսպանիայի Լա lիգայում ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում արդեն մասնակցել է 2 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։


























































