Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Ամբողջ հանդիպումն անցավ երևանյան ակումբի մեծ առավելությամբ։ Չնայած մի շարք վտանգավոր պահերին, «Փյունիկն» առաջին կեսում չկարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։
65-րդ րոպեին «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը՝ եզրափակելով Հովհաննես Հարությունյանի փոխանցումը։
Հանդիպման 88-րդ րոպեին Խամես Սանթոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին։