Այսօր՝ հուլիսի 13-ին, հայկական 3 ակումբներ սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։ Առաջին խաղերը կկայանան այսօր, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 20-ին։
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կհյուրընկալի Էստոնիան ներկայացնող «Նարվա Տրանսին»։ Խաղի սկիզբը՝ 19։00։
«Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Ալբանիան ներկայացնող «Էգնատիային»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
«Ալաշկերտը» Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ կխաղա «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 21։00։