Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մադրիդյան ակումբի կազմից։
Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի խոսքով՝ իտալացին գոհ է տրանսֆերներից, ինչն արդեն տեղի է ունեցել թիմում։
Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելայի հետ։ Ակումբը ձեռք է բերել նաև Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջուդ Բելինգհեմին և թուրքական «Ֆեներբախչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերին։
Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 11-ին։
























































