Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղից առաջ տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև պաշտպան Տարոն Ոսկանյանը։
«Պատրաստ ենք վաղվա խաղին՝ հոգեբանական ու ֆունկցիոնալ առումով։ Բելառուսի հավաքին չմեկնելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ առաջին խաղը կայանալու էր Երևանում, բացի այդ լավ մրցակից գտանք, ի դեմս իրանական «Մեսրաֆսանջանի»։ Մեր նորեկները լավ տպավորություն են թողնում, բայց նրանց ժամանակ է պետք ադապտացիայի համար։ Մրցակից թիմում տեղի է ունեցել մարզչական փոփոխություն։ Կարողացել ենք ուսումնասիրել նոր մարզչի խաղը։ Կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը, որպեսզի հաղթենք ու անցնենք առաջ։ Պատրաստվում ենք հերթական հանդիպմանը»,-ասաց Վահե Գևորգյանը։
«Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղը կկայանա հուլիսի 13-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21։00-ին։