«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի մասին, որի համար «Զրինսկիի» դեմ ՉԼ որակավորման առաջին փուլի տնային խաղը վերջինն էր «Ուրարտուի» կազմում։
«Միայն կարող եմ ասել, որ երկու ակումբների միջև բանակցություններ են ընթանում, և դրանք վերջնական փուլում են։ Երևի այդ պատճառով Իվուն այսօր խաղում էր մեծ նվիրումով, անգամ կարող էր գոլ խփել։ Եթե հարվածն ավելի լավը ստացվեր, կարող էր գոլ խփել։ Խաղից հետո էլ նա ծափահարեց երկրպագուներին,մարզադաշտին։ Երևաց, թե նա որքան է կարևորում «Ուրարտուն», որտեղ անցկացրել է 5 տարի։
Ինչպե՞ս ենք փոխարինելու նրան․ նրա դիրքն ամենակարևորներից է խաղադաշտում, բայց արդեն մտածել ենք, թե ինչպես ենք փակելու այդ դիրքը, որպեսզի չխախտվի նաև թիմի խաղաոճը։ Չեմ ցանկանա փակագծեր բացել»,- ասել է Դմիտրի Գունկոն։
Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե որտեղ կշարունակի կարիերան 23-ամյա ֆուտբոլիստը։