Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։
Հանդիպումն ավարտվեց «Զրինսկիի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման ավարտից հետո ստադիոնում հայտարարվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի համար այս խաղը վերջինն էր «Ուրարտուի» կազմում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։
Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե որտեղ կշարունակի կարիերան 23-ամյա ֆուտբոլիստը։