Ռումինիայի ազգային հավաքականի, «Չելսիի», «Ինտերի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ադրիան Մուտուն դարձել է «Նեֆթչիի» գլխավոր մարզիչը, հայտնում է ադրբեջանական ակումբի պաշտոնական կայքը։
44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։
Մուտուն 2016 թվականի հուլիսին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան, որից հետո սկսել էր աշխատել որպես մարզիչ։
Ռումինացու վերջին աշխատանքը Բուխարեստի «Ռապիդում» էր։ Մուտուն թիմը գլխավորել է 2022 թվականի մարտից մինչև 2023 թվականի հուլիսը։
























































