Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։
Armsport-ի հետ զրույցում բոսնիացի լրագրող Հարիս Մրկոնիան խոսել է սպասվող խաղի մասին։
«Կարծում եմ, որ Զրինսկիի համար դժվար հանդիպում է լինելու: Սա նրանց համար առաջին պաշտոնական խաղն է լինելու նոր մրցաշրջանում, և որոշակի անհանգստություն կլինի: Մյուս կողմից, «Զրինսկին» պահպանել է նախորդ մրցաշրջանի իր խաղացողների մեծ մասին։ Նրանք տպավորիչ խաղ են ցուցադրել նախորդ մրցաշրջանում։
Թիմի մարզիչ Կրունոսլավ Ռենդուլիչը կցանկանար անցած մրցաշրջանի վերջնամասում ֆուտբոլիստների հավաքած լավ մարզավիճակը տեղափոխել այս մրցաշրջանի սկիզբ։
«Զրինսկին» այս տարիմեծ հավակնություններ ունի։ Ակումբը նպատակ ունի որակավորվել եվրոպական մրցաշարերից որևէ մեկի խմբային փուլ։ Ամենաիրատեսականը՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալն է։ Թիմը նախորդ մրցաշրջանում մոտ էր դրան, սակայն փլեյ-օֆֆ փուլում պայքարը զիջեց Բրատիսլավայի «Սլովանին»
Ընդհանուր առմամբ, բարդ հանդիպում կլինի Բոսնիայի չեմպիոնների համար, բայց, եթե առաջին 90 րոպեների ընթացքում պահպանեն ոչ-ոքի հաշիվը, ապա ես կարծում եմ, որ նրանք կանցնեն հաջորդ փուլ»: