Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։
Հուլիսի 11-ին սպասվող առաջին հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կարծում եմ, որ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը էմոցիոնալ և հոգեբանական վիճակից չի առանձնանում։ Լինում են շատ դեպքեր, երբ ցավի միջով ֆուտբոլիստները կարողանում են լավ խաղ ցուցադրել։ Ես վստահ եմ, որ վաղվա խաղում մեր թիմն անհավանական աշխատանք կկատարի նաև ֆիզիկական առումով և կներդնի ամբողջ ուժերը։
Օզբիլիսը, ի տարբերություն Սանոգոյի, ավելի շատ խաղաժամանակ ստացավ նախորդ մրցաշրջանում։ Նա փայլուն մարզավիճակում էր։ Մենք շատ ուրախ ենք, որ Օզբիլիսը մեզ հետ է։
Մենք լիովին վերլուծել ենք մրցակցին։ Ֆուտբոլը հետաքրքիր է նրանով, որ չենք կարող նախապես գուշակել, թե խաղն ինչ ընթացք կունենա»,- ասել է Գունկոն։