Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ։
Հուլիսի 11-ին կայանալիք առաջին հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը խոսել է սպասվող խաղի մասին։
«Նախապատրաստական փուլը շատ լավ է անցել։ Թե՛ մարզիչները, թե՛ մենք գոհ ենք ստուգողական խաղերից։
Գիտենք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որը ներքին առաջնությունում մեծ տարբերությամբ է հաղթել։ Ամեն ինչ անելու ենք մարզչի հրահանգներով, որպեսզի հասնենք հաղթական արդյունքի»,- ասել է 25-ամյա պաշտպանը։
«Ուրարտու» — «Զրինսկի» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 11-ին, «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 19։00։