Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հունգարիայի Կապոշվար քաղաքում անցկացվող Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ է նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ տեղը:
Հայաստանի պատանեկան թիմի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել է Եղիշե Մոսեսյանը՝ հանդես գալով 62 կգ քաշային կարգում և նվաճելով ոսկե մեդալ:
Արծաթե մեդալներին արժանացել են Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) զբաղեցրել են երրորդ տեղն ու բրոնզե մեդալներ են նվաճել:
Հունահռոմեական ոճի ըմբիշներ 41 կգ Գառնիկ Մանուկյանը և 85 կգ Պետրոս Բողրամյանը դուրս են եկել եզրափակիչ:
44 կգ Մարատ Աճեմյանը, 57 կգ Ջանես Նազարյանը 62 կգ Արամ Սարգսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: