Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը, որը վերջին 11 տարիներն անցկացրել էր «Չելսիում», հեռացել էր լոնդոնյան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Ասպիլիկուետան մադրիդյան ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել։























































