«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքտոմինայը կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը» և իտալական «Ռոման»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Մաքտոմինայն անցկացրել է 24 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը նաև ութ հանդիպում է անցկացրել Անգլիայի գավաթում և Անգլիայի լիգայի գավաթում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպա լիգայում նա խաղադաշտ է դուրս եկել յոթ անգամ, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մաքտոմինայը պարբերաբար հրավիրվում է Շոտլանդիայի հավաքական: Նա 26 տարեկան է։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։























































