«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել մանչեսթերյան ակումբ։
«Երբեք հեշտ չէ հեռանալ այն ակումբից, որտեղ մեծացել ես, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» նոր հետաքրքիր մարտահրավեր կլինի իմ կարիերայի հաջորդ փուլում: Ես նախկինում խաղացել եմ «Յունայթեդի» դեմ, այնպես որ գիտեմ, թե որքան ուժեղ է այս թիմը։ Չեմ համբերում, որ դառնամ դրա մի մասը և գիտեմ, որ մենք ձգտելու ենք մեծ գավաթներ նվաճել:
Ակնհայտ է, որ ակումբը մեծ առաջընթաց է գրանցել Էրիկ տեն Հագի գլխավորությամբ: Ես հանդիպեցի նրա հետ և քննարկեցի նրա ծրագրերը։ Հիմա ես իսկապես անհամբեր սպասում եմ գալիք մրցաշրջաններին և պատրաստ եմ քրտնաջան աշխատել:
Ես աներևակայելի հավակնոտ եմ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում մեծ գավաթներ նվաճել և ինչ է անհրաժեշտ: Ամեն ինչ կտամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նույն զգացողություններն ապրելու համար»,- ասել է Մաունթը «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
























































