«Տոտենհեմը» հայտարարել է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին ձեռք բերելու մասին։
Անգլիացի ֆուտբոլիստը «Տոտենհեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, «Տոտենհեմը» կիսապաշտպանի տրանսֆերի համար «Լեսթերին» վճարել է 46 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Մեդիսոնը Պրեմիեր լիգայի 30 խաղում «Լեսթերի» կազմում դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































