Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղացին Նիդեռլանդների ընտրանու հետ և երաշխավորեցին առաջին տեղը A խմբում՝ իրավունք ստանալով հանդես գալ Եվրոպայի երիտասարդական առաջնության փլեյ-օֆֆում։
Երեքշաբթի Թբիլիսիում կայացած խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Վրաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Զուրիկո Դավիթաշվիլին, իսկ հոլանդացիների կազմում՝ Թեյլորը։
Վրաստանի հետ միասին փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Պորտուգալիան՝ հաղթելով Բելգիային (2-1): 1/4 եզրափակիչում վրացիները կխաղան C խմբի 2-րդ թիմի հետ (Չեխիա, Գերմանիա կամ Իսրայել): Պորտուգալացին կհանդիպի անգլիացիների հետ։
B խմբի խաղում Իսպանիան և Ուկրաինան չպարզեցին հաղթողին՝ 2-2։ Երկու թիմերն էլ դեռ նախորդ տուրում էին երաշխավորել իրենց տեղը քառորդ եզրափակիչում։
Այսպիսով՝ հայտնի է քառորդ եզրափակիչի 5 մասնակից՝ Վրաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Ուկրաինա, Անգլիա։
























































