Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, դուրս գալով Եվրոպական խաղերի 1/4 եզրափակիչ, կիսվել է տպավորություններով: Նա 1/8 եզրափակչում 5-0 հաշվով բացարձակ հաղթանակ է տարել էստոնացի Կամանինի նկատմամբ:
«Մրցակիցս բավական փորձառու էր, բայց հաղթանակի նժարը հենց առաջին ռաունդի առաջին րոպեից թեքեցի իմ կողմը: Ընդհանուր առմամբ, լավ մենամարտ էր, երեք ռաունդում էլ առավելություն ունենալով հաղթանակի հասա: Նախորդ մենամարտի համեմատ՝ շեշտը դրել էի տեխնիկակական հակագրոհների վրա ու աշխատում էի այդ ուղղությամբ:
Արդյոք սպասո՞ւմ էի հաղթանակի. միշտ էլ պետք է քեզնից առավելագույնը սպասես: Հակառակ դեպքում ռինգ դուրս գալն անիմաստ է»,- ասել է Մադոյանը:
Հիշեցնենք՝ մրցումային 8-րդ օրվա արդյունքներով բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Բազեյանը վաղը կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Խավյեր Իբանեսի, իսկ Գուրգեն Մադոյանը՝ սերբ Վախիդ Աբասովի հետ: Հաղթանակների դեպքում՝ հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր: