Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է մադրիդյան կայքը։
Խորվաթ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
37-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 488 հանդիպում և նվաճել 23 տիտղոս։
Նախորդ մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































