Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2023 թվականի երիտասարդական առաջնության խմբային փուլում հաղթեց Նորվեգիայի ընտրանուն։
Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կիրակի օրը կայացած D խմբի 2-րդ տուրի խաղն ավարտվել է 1-0 հաշվով։ Ֆրանսիացիների կազմում միակ գոլը 57-րդ րոպեին խփեց «Քրիսթալ Փելասի» վինգեր Միքայել Օլիսեն։ D խմբի մյուս խաղում Իտալիան 3-2 հաշվով հաղթեց Շվեյցարիային։
C խմբում Անգլիան 2-0 հաշվով հաղթեց Իսրայելն, իսկ Չեխիան 2-1 հաշվով հաղթեց Գերմանիային։ Այսպիսով՝ Անգլիայի հավաքականը դուրս եկավ 1/4 եզրափակիչ։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Իսպանիան ու Ուկրաինան։
























































