Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Ջեյդոն Սանչոյին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դորտմունդյան ակումբը պատրաստ է 140 միլիոն եվրոյով վաճառել անգլիացի ֆուտբոլիստին։
Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը»։
Հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սանչոյի տրանսֆերային արժեքը կարող է բարձրանալ։




























































