«Ինտեր Մայամին» հայտարարել է «Բարսելոնայի» նախկին հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիր կնքելու մասին:
MLS-ի ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում իսպանացի ֆուտբոլիստի այն մարզիչների, որոնց ղեկավարությամբ աշխատել է, մրցակիցների, որոնց դեմ խաղացել է և նախկին թիմակիցների խոսքերն են Բուսկետսի մասին։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո Բուսկետսն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից»։ 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից: Կատալոնական թիմի կազմում նա դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի 7-ակի հաղթող, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եռակի հաղթող։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սերխիոն Ֆլորիդայի ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը։
























































