Sport24-ի փոխանցմամբ՝ Ուելսի հետ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա են եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի, գերմանական Բունդեսլիգայի և իտալական Ա Սերիայի ակումբները ներկայացնող սկաուտներ։
Սելեկցիոներները հետևել են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև ՌՊԼ-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի այլ երիտասարդ խաղացողների՝ Նաիր Տիկնիզյանին («Լոկոմոտիվ») և Գեորգի Հարությունյանին (Կրասնոդար):
Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին և հաղթել 4-2 հաշվով։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։ Սպերցյանն ու Թիկնիզյանն այս խաղում իրենց ակտիվում գրանցեցին մեկական գոլային փոխանցում։