Ինչպես տեղեկացնում է РБ Спорт-ը, Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիայի երեք ակումբներ։
«Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան» ակտիվորեն հետևում են Սպերցյանի առաջընթացին։ Առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինան»։ Բայց մինչ այժմ ոչ մի ակումբ չի դիմել «Կրասնոդարին» պաշտոնական առաջարկով»,- ասել է РБ Спорт-ի աղբյուրը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ֆուտբոլի ակադեմիայի սան է։ 2022/23 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
























































