Երևանում մեկնարկել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:
Մրցումային առաջին օրվա արդյունքներով Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:
57 կգ քաշային կարգի եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը. եզրափակչում նա ուժերը կչափի վրացի Գեորգի Գեգելաշվիլիի հետ:
65 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի գավաթակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյան կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Նաիմի հետ:
70 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Արման Անդրեասյանը: Նա ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ղազախստանի ներկայացուցչի հետ:
74 կգ քաշային կարգում հաղթողի տիտղոսի համար կպայքարի Հրայր Ալիխանյանը՝ եզրափակչում գոտեմարտելով Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլ Դիակոնի հետ:
Հիշեցնենք՝ մրցաշարին մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային ԱԱ–ի համար: Հայաստանից մասնակցելու են բոլոր անվանի ըմբիշները:
Այսօրվա ծրագիրը՝
16.06.2023
11:00–14:00 նախնական գոտեմարտեր (79,86,92,97,125)
սփոփիչներ (57,61,65,70,74)
16:30-17:15 կիսաեզրափակիչներ (79,86,92,97,125)
17:30 –18:00 բացման արարողություն
18:00-21:00 եզրափակիչներ (57,61,65,70,74)
Ուղիղ եթեր.
17.06.2023
11:00–12:00 սփոփիչներ (79,86,92,97,125)
12:00–15:00 եզրափակիչներ (79,86,92,97,125)
Մուտքն ազատ է: