Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչ առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթանակի հասավ Նիդեռլանդների թիմի նկատմամբ։
Հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին երկուական գնդակ։
34-րդ րոպեին Մալենն առաջ մղեց իր թիմին։ 55-րդ րոպեին Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 18 րոպե անց Պաշալիչն առաջ մղեց խորվաթներին։ 96-րդ րոպեին Լանգը հաշիվը դարձրեց 2։2։
Լրացուցիչ ժամանակի 8-րդ րոպեին Պետկովիչն առաջ մղեց խորվաթներին, իսկ 115-ին Մոդրիչն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ հաշիվը դարձրեց 4։2։
Եզրափակիչում Խորվաթիան կմրցի Իսպանիա-Իտալիա զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչ 2-րդ խաղը կկայանա հունիսի 15-ին։
























































