Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը մարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը։
Այս մասին հայտնում է Armenian Football Group-ը:
Հարցականի տակ է նաև Վարազդատ Հարոյանի և Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա խաղերին, որոնք նույնպես խնդիրներ ունեն:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, իսկ Հայաստան-Լատվիա հանդիպումը՝ հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: