Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացավ «Կրասնոդար» — ԲԿՄԱ Մոսկվա Ռուսաստանի գավաթի խաղարկության Սուպերեզրափակիչ հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։
32-րդ րոպեին նոմինալ հյուրերից հաշիվը բացեց Ֆյոդոր Չալովը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 50-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմում գոլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էին և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։ Սպերցյանը հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ առաջինը մոտեցավ նշակետին և դիպուկ գտնվեց։
ԲԿՄԱ-ն հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց 6։5 հաշվով։
























































